ու հավատի դղեակներ դրեցինք ուսերիդ վրա,
մեր ականջները խլացան զուռնայի ձայնից
ու չլսեցինք ահազանգող աղերսանքը քո։
Թաւշե թիկնոց փռեցինք հյուծվող մարմնիդ վրա
ու նոր արքային "Արա" անվանեցինք, միամտաբար։
Քո պարանոցին զարդեր կախեցինք պարզամտության
ու սնափառ խնջույքներ արինք ցուցամոլությամբ։
Դեռ հաղթանակի համը չտեսած՝
պարտության երգով շուրջպար բռնեցինք թյուրիմացաբար։
Մենք քեզ ծնեցինք, բայց չմայրացանք,
մեր իսկ ձեռքերով քեզ խաչ հանեցինք,
մենք դավեցինք քո մանուկ սրտին,
քեզ որբացնելով` մենք էլ որբացանք։
Սեպտ․ 29,2023 թ․
Լոս Անջելես
Լոս Անջելես
No comments:
Post a Comment