Thursday, May 8, 2014

Ծովը գողացվեց

Ծովը գողացվեց
հույսը ճամբորդեց
քամին քաղաքը սրբեց ու տարավ
նվագարանները թոշակի անցան
վերացվեց բարեմաղթանքի թանձր օրենքը:
Մարդը այլևս չծնվեց
Ադամից
Զևսից    
երկիրը խունացավ
մերկացավ 
ճմլվեց 
ու պարփակվեց ցամաքանման մի հողակերտի վրա
որտեղ իմ աշխարհն էր
և այնտեղ ոչ մի տեղ էր
և այնտեղ ոչմիտեղանոց երկրավորների
գահակալությունն էր
այնտեղ իմ սիրտ կրծող
մենարանն էր: