2001-2007 թթ. Մասեհյանը դասավանդել է Թեհրանի հայոց դպրոցներում և 2018-2025 թ․թ Լոս Անջելեսի «Ռոզ և Ալեք Փիլիպոս» վարժարանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
2001-2007 թթ. եղել է Իրանի «Պայման» եռամսյա պարբերականի խմբագրական կազմի անդամ՝ հանդես գալով տասնյակ հոդվածներով թարգմանություններով։
Նույն ժամանակահատվածում անդամակցել է Իրանահայ Գրողների Միությանը և 2005 թվականին՝ որպես պատվիրակ, մասնակցել է Հայաստանում կայացած երիտասարդ գրողների առաջին համահայկական համագումարին։
Էլենա Մասեհյանի ստեղծագործությունները տպագրվել են Իրանի, Հայաստանի և ԱՄՆ-ի մամուլում ինչպիսիք են՝ «Ալիք»,«Օրակարգ»,«Մոլորակ»,«Ասպարեզ»,«Նարսիս»,«Գրական թերթ»,«Գրանիշ»,«Գարուն» և այլն։
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են պարսկերեն՝ հայ բանաստեղծ և թարգմանիչ Վահե Արմենի միջոցով, ինչպես նաև անգլերեն՝ Թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ։
Նրա ստեղծագործութիւնները ընդգրկվել են մի շարք հեղինակավոր գրական ժողովածուներում, այդ թվում՝ Գրական Սփյուռք (Երևան, 2010), Արդի Հայ Քնարերգություն (Երևան, 2010), Արդի Հայ Երիտասարդ Բանաստեղծներ (Երևան, 2011) և The Anthology of Armenian Poets, Volume II (Երևան 2013)
Ներկայումս բնակվում է Կալիֆորնիայի նահանգում՝ շարունակելով իր ստեղծագործական և մասնագիտական ուղին։
No comments:
Post a Comment