Monday, July 9, 2012

Երկմտանքս ծերացած

Երբ գիշերը
ձեռագիրը թողնի ստվերիս
կը տարածեմ ձեռքերս անծիր
կը պոկեմ երեկվա ճյուղերից կախված մի երազ
լուռ կը մոտենամ
քո հազարամեա
- բայց դեռ մանուկ- սպասումին
ու կը սնեմ պահերդ միայնակ
գուցե հագենա
երկմտանքս
արդեն ծերացած...