Monday, July 9, 2012

Երկմտանքս ծերացած

Երբ գիշերը
ձեռագիրը թողնի ստվերիս,
կը տարածեմ ձեռքերս անծիր,
կը պոկեմ երեկվա ճյուղերից կախված մի երազ,
լուռ կը մոտենամ
քո հազարամեա
- բայց դեռ մանուկ- սպասումին,
ու կը սնեմ պահերդ միայնակ,
գուցե հագենա երկմտանքս
արդեն ծերացած...




1 comment:

Anonymous said...

Շատ լավն էր, շատ.
Չգիտեմ ինչու,
բայց շատ՜ լավն էր
ու շա՜տ սիրեցի...

+ + +

Դա. Դու.