Friday, May 4, 2012

Հարազատ հեռավորություն

Հեռվում
շատ հեռվում
մի զույգ խաժ աչքեր
կարոտած հայացքն են ուղղել տունդարձի ճամբին:
Նույն հեռուներում
մի այր հայր
ժպտում է
ինչ որ մի թախիծ
մեղմելով իր մէջ:
Այստեղ
ձանձրույթի կոկորդում կալանված պահերս
տնքում են անցյալից հայտնված ցիրուցան հուշերից:
Ափսեի միջից վերցնում եմ մի կանաչ խնձոր
շտապ կրծում
որ գեղեցկանաս.
գիտեմ
որ նաև դու
կժառանգես մի ժպիտ
ու մի խաժ հայացք
այս հարազատ տարածության մեջ:









2 comments:

Anonymous said...

«Ափսէի միջից վերցնում եմ մի կանաչ խնձոր
շտապ կրծում
որ գեղեցկանաս»:

Հիանալի տողեր են այս տողերը, որոնք կարելի է անվերջ մտաբերել եւ ամեն անգամ մտաբերելով՝ գեղեցկությունից հարբել...
Ապրես, Էլենա ջան:

Վահե Արմեն

Էլենա said...

Վահէ ջան,շնորհակալ եմ բարի մաղթանքների համար,շնորհակալ եմ որ միշտ քաջալերում ես ինձ և յատուկ ուշադրութեամբ ես մօտենում իմ պոեզիային: