Ի՞նչ անենք, սիրելիս
ժամանակը արբեցողի բաժակի նման արագ սպառվում
ու մենք այլևս երազելու առիթ չենք ունենալու։
Ի՞նչ անենք, անգինս
երբ հիշողությունը դավաճանող
մեր համբուրաշատ օրերն է ջնջում քո ուղեղից։
Ի՞նչ անեմ, սիրելիս
երբ մի գիշերում խլեցիր ինձնից
փայլփլուն վայրկյանները
որ կապել էիր երազանքներիս ծառի ճյուղերին
խոստումի նման։
Ո՛չ ժամանակը
ո՛չ էլ դու ես վերադառնալու։

No comments:
Post a Comment