Ինձ
թվում էր
եկել ես
ընդմիշտ մնալու
մատներիդ
ծայրով բաոանման
հրեշտակներ
հյուսելու:
Երբ
հեռացար
երգերն
այլևս չվերածնվեցին
այս
հեռվում
ոչ ոք
չսգաց
ինձ հետ
որբացած
պոեզիայի համար
չնկատեց
ոչ ոք
որ դեռ
չծնված բառեր թաղվեցին
քեզ հետ
միասին
քո
գրպաններում:
Ասա
չե՞ս
ձանձրանում
այսքան
մեռնելուց:
Փետրվարի
7, 2013
Լոս Անջելես
Լոս Անջելես
No comments:
Post a Comment