Thursday, January 30, 2025

Պապա

Մի անգամ ես ժամանակը  չափեցի քո բացակայությամբ,
հաշվեցի քո բաց թողած ծննդյան օրերը,
տարիները, 
և երազները, 
որ երբեք չհասցրեցի պատմել քեզ։
Հաշվեցի թղթե կռունկները,
որ պատրաստում էի ամեն անգամ կարոտս կուլ տալուց։
Բայց ժամանակը  
բթացնում է նույնիսկ ամենասուր եզրերը,
իսկ դու այլևս վերք չես,
պարզապես անգին մի բրածո,
սեղմված սրտիս քարի մեջ:
Ոչ ցավ, ոչ կարոտ ես, 
պարզապես պատկեր 
իմ կորցրած օրերի անձնագրի մեջ։
որտեղ ինչ-որ բան գրվել 
բայց չի կարդացվել։


Լոս Անջելես
2017


No comments: