Ծովը գողացվեց,
հույսը ճամբորդեց,
քամին քաղաքը սրբեց ու տարավ
նվագարանները թոշակի անցան,
վերացվեց բարեմաղթանքի թանձր
օրենքը:
Մարդը այլևս չծնվեց
Ադամից,
Զևսից,
երկիրը խունացավ,
մերկացավ,
ճմլվեց,
ու պարփակվեց ցամաքանման մի հողակերտի վրա
որտեղ իմ աշխարհն էր,
և այնտեղ ոչ մի տեղ էր,
և այնտեղ ոչմիտեղանոց երկրավորների
գահակալությունն էր,
այնտեղ իմ սիրտ կրծող
մենարանն էր: